Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Ավետիք Պետրոսյանի 2024 թվականի օգոստոսի 22-ի N 4953 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Ավետիք Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0104-0031 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող կողմ 1) 0.0148 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Հ. Աճառյան փողոց N 2/2 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող կողմ 2) 0.0112 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Հ. Աճառյան փողոց N 2 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: