|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 14  օգոստոսի  2024 թվականի N 39-Ա
 | 
| ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված 2024 թվականի հունիսի 3-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքը և քաղաքացի Արսեն Ֆելիքսի Մելիքսեթյանի 2024 ապրիլի 3-ի N 2012 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող՝ Արսեն Ֆելիքսի Մելիքսեթյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-009-0149-0012 կադաստրային ծածկագրով 0,3 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների :  Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  | 
| 
 | Կողմ -11  ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈՒԴԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ | Դեմ -2  ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |