Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 23-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-23102024-04-0078 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարություն Հրաչիկի Գալստյանի կողմից կատարած ինքնակամ շինություններն օրինականացնելու մասին» N 551-Ա որոշման մեջ կատարել լրացում՝
1) որոշման նախաբանում «շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը,» բառերից հետո լրացնել «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 19-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024NRZLYB),» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: