Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 426-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024 թվականի N 426-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ՍԻՄՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 21-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 1-ին փողոց տուն 49 հասցեի բնակչուհի Լուսինե Յուրիկի Սիմոնյանի 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ 4102 դիմումը՝ իր անչափահաս երեխա` Սիմոնա Արմենի Սիմոնյանին (ծնված 2008 թվականի սեպտեմբերի 30-ին, ծննդյան վկայական ԱԱ 269925) բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, վարձակալության վերաբերյալ և Փարաքար համայնքի <<Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի>> 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 17 արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը. Որոշում եմ`

1. Թույլատրել Լուսինե Յուրիկի Սիմոնյանին (ծնված` 1975 թվականի հունվարի 18-ին, նույնականացման քարտ՝ 013414669, տրված 22.06.2022թ., 057-ի կողմից) կնքելու իր անչափահաս դստերը՝ Սիմոնա Արմենի Սիմոնյանին (ծնված 2008 թվականի սեպտեմբերի 30-ին, ծննդյան վկայական ԱԱ 269925) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ վկայական N 29052024-04-0082) Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան  գյուղում գտնվող 04-065-0022-0010-002 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, խանութի 1/4 բաժնեմասը վարձակալությամբ տրամադրելու գործարք՝ ի շահ անչափահաս երեխայի:

2. Հսկողություն սահմանել անչափահաս երեխա՝ Սիմոնա Արմենի Սիմոնյանի (ծնված 2008 թվականի սեպտեմբերի 30-ին, ծննդյան վկայական ԱԱ 269925) մայրիկի՝ Լուսինե Յուրիկի Սիմոնյանի` (ծնված` 1975 թվականի հունվարի 18-ին, նույնականացման քարտ՝ 013414669, տրված 22.06.2022թ., 057-ի կողմից) գործողությունների նկատմամբ:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Յուրիկի Սիմոնյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner