Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 1496-ով/, քաղաքացի Աստղիկ Հարութի Հակոբյանի 2024 թվականի հուլիսի 18-ի N 4246 և N 4247 դիմումները, 2023 թվականի դեկտեմբերի 4-ին տրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 10-ի թիվ 4 որոշման քաղվածքը, «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի մարտի 18-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը 2024LHZASY), հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ՝
1. Վերականգնել` Աստղիկ Հարութի Հակոբյանի (ծնված 1938 թվականի մայիսի 22-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1962 թվականին կառուցված բնակելի տան, 1962 թվականին կառուցված խորդանոցի, 1962 թվականին կառուցված կաթսայատան և 04-030-0033-0006 կադաստրային ծածկագրով` 0.0985 հեկտար մակերեսով, որից 0,0112 հեկտար մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող` Աստղիկ Հարութի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող` 04-030-0033-0006 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 45,7 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 16,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով վարսավիրանոցը և 232,2 մետր արտաքին մակերեսով արհեստանոցը, 8,0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է մեկ քառակուսի մետր ծածկի համար 1422 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր վարսավիրանոցի համար` 2844 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր արհեստանոցի համար` 2133 Հայաստանի Հանրապետության դրամ, մեկ քառակուսի մետր պարսպի համար՝ 853,2 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 613 735,2 (վեց հարյուր տասներեք հազար յոթ հարյուր երեսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ քսան լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Հ. Բաղրամյան փողոց, 22 բնակելի տուն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: