|
24.11.25
Տեղի կունենա 2026 թվականի տարեկան բյուջեի հանրային քննարկումը
|
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ. Դեկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կկայանա 2026 թվականի տարեկան բյուջեի հանրային քննարկումը: Բաց կառուցողական քննարկմանը հրավիրում ենք համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին: Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին:
|
|
|
18.11.25
ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես
|
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ. Տուրիզմի Հայկական ֆեդերացիան անդամ և այլ գործընկերների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ 2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը <<Մերիդիան>> ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում կկազմակերպի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես։ Ցուցահանդեսի բացման արարողությունը և բիզնես ֆորումը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 11։00-ին: Մանրամասն տեղեկությունների համար անցնել նշված հղմամբ՝ https://bit.ly/44iPdYD: Գրանցման հղում՝ https://forms.gle/3inY4gxzYbmLiViq8: Հեռ․+374 99 58 45 46
|
|
|
14.11.25
Բանկային քարտերով անկանխիկ վճարումների՝ համեմատաբար ցածր միջնորդավճարի վերաբերյալ
|
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ. Հիշեցնում ենք, որ բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կարող եք կատարել համայնքապետարանում, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում տեղադրված ժամանակակից POS-տերմինալներով: Տվյալ տերմինալներով կատարվող վճարումների համար սահմանված է համեմատաբար ցածր միջնորդավճար, ինչը հնարավորություն է տալիս ապահովել առավել մատչելի սպասարկում։ Այնպես, որ խնայեք ձեր ժամանակն ու օգտվեք առաջարկվող ծառայություններից։
|
|
|
14.11.25
Տեղի կունենա հանրային քննարկում՝ տեղական տուրքերի, վճարների տեսակների ու դրույքաչափերի վերաբերյալ
|
|
Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ․ Նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում, որի ընթացքում կքննարկվեն համայնքի վարչական տարածքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը: Բաց կառուցողական քննարկմանը հրավիրում ենք համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին: Միացե՛ք, եղեք մասնակից համայնքային որոշումների ընդունման գործընթացին:
|
|
|
13.11.25
Համայնքի ղեկավարը քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգ է սահմանել
|
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ այսուհետ համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը։ Համայնքի ղեկավարի բացակայության կամ չնախատեսված խնդիրների պատճառով քաղաքացիների ընդունելությունը կազմակերպել հնարավոր չլինելու դեպքերում ընդունելությունը կտեղափոխվի մեկ այլ օր, որի մասին հերթագրված քաղաքացիները կծանուցվեն նախապես։ Քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել համայնքապետարան շաբաթվա աշխատանքային օրերին՝ անձամբ լրացնելով ընդունելության համար դիմումի օրինակելի ձևերը, որոնք կտրամադրվեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցի կողմից: Դիմումին կկցվեն նաև ընդունելության ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վալոդյա Գրիգորյանի ծննդյան 42-ամյակին
|
|
Փարաքար համայնքի հարգելի’ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13:30-ին Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վալոդյա Գրիգորյանի ծննդյան 42-ամյակին: Օրվան նվիրված արարողությունների շրջանակում՝ ժամը 11-ին նախատեսվում է այցելություն գերեզմանատուն, որից հետո՝ ժամը 12:30-ին, Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Վալոդյա Գրիգորյանի:
|
|
|
11.11.25
Ղազախստանի Հանրապետության Աքմոլայի մարզում
|
|
Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության Աքմոլայի մարզում իրականացվում են ներդրումային և զբոսաշրջային զարգացման նախագծեր։ Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջային կենտրոներից է՝ Բուրաբայը, որը զբոսաշրջության մեջ զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ ազգային այգիների շարքում N1 է։ Այն աչքի է ընկնում իր բնառատ այգիներով, ինչ դարձնում է նրան բնապահպանական կարևոր կենտրոն։ Այցելուների թիվը հասնում է՝ 1.3 միլիոն մարդ, ունի հյուրանոց՝ 234 կացարանային հաստատությամբ։ Մյուս զբոսաշրջային կենտրոնն է համարվում Աբակայը, որը հնագիտական ժառանգություն է կրում ոչ միայն գիտական այլ հոգևոր, ինչը դարձնում է նրան մշակույթային կարևոր կենտրոն։ Նրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ դարեր շարունակ այս տարածքը օգտագործվել ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |