«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գ․ Փարաքար, Նաիրի 40 հասցեում՝ ՀՀ Արմավիրի մարզի «Փարաքար համայնքի մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի կունենա առաջին հանրային լսում: Օրակարգում՝ «Արծրուն Գալստյան» ՍՊԸ-ի /ՀՀ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ․ Մերձավան, Սևակի փ․ 28տ․, ՀՎՀՀ 04443244/ կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Փարաքարի բազալտների հանքավայրի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու և շահագործելու համար հանրային լսում անցկացնելու մասին: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող են ներկայացվել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով։ Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ info@parakar.am էլեկտրոնային փոստի միջոցով: Պատասխանատու` Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ՝ Կարապետ Արթենյան, հեռ․՝ 093 35 11 05/, «Արծրուն Գալստյան» ՍՊԸ՝ artur_lulukyan@mail.ru, հեռ՝. 055211123։ Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: