Հարգելի Բնակիչներ
Հրավիրում ենք ձեզ համայնքի 2025թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան: Հանրային քննարկումներն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի» դրույթների: Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Այսպիսով`
Մտահոգվա՞ծ եք արդյոք մեր համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով:
Ունե՞ք արդյոք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Եթե այո, ապա կոչ ենք անում մասնակցել
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա համայնքի Մշակույթի տանը (հասցե`գ.Փարաքար, Նաիրի փողոց թիվ 40 շենք) 2025թ. Փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին: Գրավոր առաջարկությունները մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կարող եք ներկայացնել համայնքապետարանի աշխատակազմ` Հասցե՝ - Արմավիրի մարզ. գ.Փարաքար, Նաիրի 42շ Հեռախոս` - 060-53-00-42 Էլ. փոստ` - info@parakar.am