Նիդերլանդների Վեսթլանդ համայնքի իշխանությունները հանդես են եկել Այգեգործական շրջանների համաշխարհային դաշինք ձևավորելու գաղափարով: Գործունեության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին։ Գաղափարով հետաքրքրված համայնքները կարող են հանդես գալ նախաձեռնության առնչությամբ առաջարկություններով, ինչպես նաև անդրադառնալ ակնկալվող իրավաբանական կազմակերպության տեսակին, անդամակցության պահանջներին, կառավարման համակարգին, կազմակերպության կառուցվածքին, ֆինանսական հատկացումներին, տարեկան միջոցառումների օրակարգին, անդամների առցանց հարթակին, սոցիալական մեդիայի ներկայացվածությանը, կայքէջին ու հանրային կապերին։ Ամփոփ տեղեկատվությունը՝ կից։