Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 14-ի թիվ 28-Ա որոշումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 6-Ն որոշման հավելվածներ NN 2, 3, 6-ում կատարել փոփոխություններ համաձայն hավելվածներ՝NN 1, 2, 3-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |