Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի մարտի 5-ի թիվ 27․0․01/8631-2024 գրությամբ տրամադրված պետական փորձագիտական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների (այսուհետ՝ ՔՀԾԾ) իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները` համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող ՔՀԾԾ իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» թիվ 24-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|