Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի բնակիչների դիմումները՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտանիքի անդամին կորցրած բնակիչներին ցուցաբերել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ օգնություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել համապատասխան ձևակերպում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: