Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Տիգրան Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/01/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/02/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը հայտարարում է դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի:

ԼՈՏ 1 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-094-0409-0007 կադաստրային ծածկագրով, 0.05883 հա մակերեսով այլ հողատեսք /0.054980 հա վարելահող, 0.003850 հա այլ հողատեսք/ գործառնական նշանակության հողամաս: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-01-23: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել ընդհանուր՝ 4.000.000 ՀՀ դրամ: Աճուրդը կայանալու է 2023 թվականի փետրվարի 21-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում:

ԼՈՏ 2 - ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի, Երևան-Վաղարշապատ խճուղի 64/1 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, 04-082-0063-0123 կադաստրային ծածկագրով, 0.0108 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, մեկ հարկանի առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-02-23: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել ընդհանուր՝ 1.300.000 ՀՀ դրամ: Աճուրդը կայանալու է 2023 թվականի փետրվարի 21-ին ժամը 14:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում:

ԼՈՏ 3 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Երևանյան փողոց 9/2 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 04-069-0101-0081 կադաստրային ծածկագրով, 0,0152 հա մակերեսով հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 121.6 քմ մակերեսով հողամասը մեկ հարկանի շինություն՝ առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու, 30.4քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-03-23: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 1.800.000 ՀՀ դրամ: Աճուրդը կայանալու է 2023 թվականի փետրվարի 21-ին ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում: Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ սերվիտուտներ)՝ չկան: Առկա է ճանապարհ: Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ՝ չկան: Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում, ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42: Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդի նախավճարի չափը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 50 տոկոսը: քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը: Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, քաղաքաշինության և հողաշինության բաժին/: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, ժամը 18:00-ը: Հեռ.՝ 0231-6-00-42:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner