Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի պահանջներով և և հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի 2024 թվականի մայիսի 24-ի թիվ 01/6.2/03902-2024 գրությունը.Փարաքար համայնքի ավագանին որոշում Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարհամայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝
1) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներ, ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N1 հավելվածի․
2) Պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 2 հավելվածի․
3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N3 հավելվածի․
4) Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ (ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով) կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: