Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 13-Ն հրամանի 11 կետով. Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում 2024 թվականի հոկտեմբերի 10-ին անցկացնել համայնքային ծառայողների թափուր պաշտոնները համալրելու համար հետևյալ մրցույթները.
1) աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութան և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ (3.2-11)՝ ժամը 10:00-ին,
2) աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (3.2- 16)՝ ժամը 12:00-ին:
2. Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մանուկյանին՝ կազմել մրցույթների հայտարարությունների տեքստերը և այն հրապարակել azdarar.am ինտերնետային կայքում:
3. Մրցույթների անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Աիդա Սարգսյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: