Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի ,,ա,, պարբերությամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է` 1. Նպատակահարմար գտնել և հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Վ. Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում >> սուբվենցիայի ծրագրին`՝ համաձայն հավելված N1-ի:
2. Նպատակահարմար գտնել և հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում և արևային կայանի տեղադրում>> սուբվենցիայի ծրագրին՝ համաձայն հավելված N2-ի:
3. Նպատակահարմար գտնել և հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի մի հատվածի, Մեքենագործներ, Վ. Մամիկոնյան փողոցների ասֆալտապատում և բարեկարգում >> սուբվենցիայի ծրագրին՝ համաձայն հավելվածի N 3-ի:
4. Նպատակահարմար գտնել և հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքարի համայնքի գազամատակարարման համակարգի ընդլայնում>> սուբվենցիայի ծրագրին` համաձայն հավելվածի N 4-ի:
5.Համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սուբվենցիայի ծրագրերը ներկայացնել համապատասխան մարմիններին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից: |