Ղեկավարվելով    <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2- րդ մասովև 18-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 –րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի թիվ ԴԽ/14.1/42020-2024 գրության պահանջները. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու կանոնակարգը, համաձայն սույն որոշման անբաժանելի մասը կազմող հավելվածի: 
2.ՈՒժը կորցրած ճանաչել Փարաքար համայնքի ավագանու 2022  թվականի փետրվարի  8-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 8-Ա որոշումը: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |